«Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը՝
Հայտարարություն Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն շտապ հավաք անցկացնելու մասին
«Հարգելի քաղաքացիներ,
այսօր առավոտյան ոստիկանության ղեկավարության իրավիճակին չհամապատասխանող հապճեպ կայացված որոշման հետևանքով զոհվել է ոստիկանության գնդապետ, վիրավորվել ևս երեք ոստիկան և երկու ՀՀ քաղաքացի: Նոր զոհերից խուսափելու համար իրավապահ մարմիններից պահանջում ենք զերծ մնալ ապստամբած քաղաքացիների դեմ ուժ գործադրելուց և առավոտյան առաջացած ճգնաժամը կարգավորել բացառապես բանակցությունների ճանապարհով:
Քաղաքական և հասարակական ուժերի ներկայացուցիչներին հրավիրում ենք 20.00-ին Ազատության հրապարակ քաղաքացիների հետ խորհրդակցությանը ստեղծված իրավիճակից ելքեր որոնելու համար: Սույն հայտարարությունը հանդիսանում է իրազեկում Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ոստիկանության համար: Հավաքը օրինական է, խնդիրը հրատապ և պետության համար գերկարևոր»