
ArmLur.am -ին հաջողվեց ձեռք բերել այսօր առավոտյան զինված խմբավորման հետ բախման արդյունքում մահացած ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանի լուսանկարը:
Հիշեցնենք, որ բախման արդյունքում վիրավորվել էին նաեւ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը եւ զինված խմբի անդամ Թաթուլ Թամրազյանը:
Արթուր Վանոյանը ծնվել է 1967 թվականին: Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան և ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիան: Ծառայությունը ոստիկանության մարմիններում սկսել է 1995 թվականին՝ անցնելով օպերլիազորից ՊՊԾ գնդի հրամանատարի տեխնիկայի գծով տեղակալի ծառայողական ուղին: Գերազանց ծառայության համար արժանացել է երկու տասնյակ խրախուսանքների: Ամուսնացած էր, ունի երեք երեխա:
Հավելենք, որ վաղը տեղի էր ունենալու զոհված Վանոյանի որդու հարսանեկան արարողությունը: