Արդեն հայտնել էինք, որ «Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը
քաղաքական և հասարակական ուժերի ներկայացուցիչներին հրավիրում է Ազատության հրապարակ քաղաքացիների հետ խորհրդակցությանը` ստեղծված իրավիճակից ելքեր որոնելու համար:
ArmLur.am-ի թղթակիցն Ազատության հրապարակից հայտնում է, որ այս պահին այնտեղ է գտնվում ԱԺ «Ժառանգություն» խմբկացության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և այլ քաղաքացիներ: Նշենք, որ հավաքն այդքան էլ մարդաշատ չէ: Հավելենք, որ այնտեղ կան նաև ոստիկաններ:
Մեր թղթակցի փոխնացմամբ քիչ առաջ Ազատության հրապարակից բերման են ենթարկել Անդրեաս Ղուկասյանին ու Դավիթ Սանասարյանին: