
Քիչ առաջ տեղեկացանք, որ Երևանի Մաշտոցի պողոտայից ձերբակալվել են Շահեն Հարությունյանն ու Կարեն Աթայանը: Երևանի Խորենացի-Քրիստափոր փողոցների խաչմերուկից ոստիկանության բաժանմունք է տարվել գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը:
Ոստիկանության բաժին են տարվել նաև Դավիթ Սանասարյանն ու Անդրիաս Ղուկասյանը: Ավելի վաղ Գյումրու ոստիկանության Կումայրի բաժին տարված Գյումրիի մանկավարժական ինստիտուտի դասախոս Արտաշես Բոյաջյանին 5 ժամ անց ազատ են արձակել: