
Գյումրիի ոստիկանական բաժանմունքի դիմաց, իրավիճակը լարված է եղել: Այնտեղ հավաքվել են մի խումբ քաղաքացիներ, ովքեր փակել են ճանապարհը՝ պահանջելով բերման ենթարկվածներին ազատ արձակել:
Մի քանի րոպե տեւողությամբ քաշքշուկ է սկսվել ոստիկանների ու ցուցարարների միջեւ: Այժմ կարծես թե հանգիստ է իրավիճակը, սակայնհնարավոր է բերման ենթարկվածներին ազատ չարձակելու դեպքում իրավիճակը կրկին լարված դառնա:
Հիշեցնենք, որ այսօր բերման էին ենթրակել, ապա նորից ազատ արձակել նաև Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանին: