Միանշանակ պետք է Սերժ Սարգսյանը հեռանա, այլ տարբերակ չկա. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ամբողջ հանրապետությունով ոստիկանությունը տեղյակ է, ովքեր իրենց քաղաքական ակտիվություն են ցուցաբերել, այդ քաղաքացիների վերաբերյալ ունի համապատասխան տեղեկատվություն, գնում է իրենց տներով, աշխատանքային վայրերով կամ նույնիսկ փողոցում նրանց ապօրինի բերման են ենթարկում ոստիկանության բաժանմունքներ, առեւանգում են տանում են: Ոչ մեկ չի ասում ինչի են բերման ենթարկել, ինչ հիմքով, ոչ  մի օրինական պահանջներ չեն ներկայացնում: Նոր այստեղից նույնպես  ոստիկանությունը իմ աչքի առջեւ երկու հոգի առեւանգեց տարավ»,-ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ոստիկանության կողմից շարունակ քաղաքացիների բերման ենթարկելուն, ասաց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Խոսելով ստեղծված իրավիճակի լուծման մասին` Փոստանջյանը նշեց. «Միանշանակ պետք է Սերժ Սարգսյանը հեռանա, այլ տարբերակ չկա, պետք է հիմնվի ժամանկանավոր կառավարություն, որի միջոցով պետք է կազմակերպվեն օրինական ընտրություններ»:

Մանրամասները` ArmLur.am-ի  տեսանյութում:




Լրահոս