«Նման բաները մեր երկրին պետք չեն, ես միշտ կողմնակից եմ եղել, որ քաղաքական լուծումներ լինեն», –ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այսօրվա իրադարձություններին, այս մասին ասաց ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը:
Վերջինiս խոսքով` Ամեն դեպքում ցավ է, որ մեր երկրում իշխանությունները այն վիճակի են հասցնում ժողովրդին, որ ծայրահեղությունների են գնում: «Հույս ունենանք, որ գոնե հետագայում զոհերից kխուսափենք: Իսկ, որ երկրում խնդիրներ շատ կան միանշանակ է»:
Մեր այն դիտարկմանը արդյոք որոշվեց գրավել հենց Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը, քանի որ այնտեղ է կենտրոնացված ոստիկանական զինամթերքը, Պետրոսյանն ասաց «Չեմ կարող ասել: Տեղյակ չեմ, իրականում չգիտեմ, բայց եթե նախօրոք ծրագրել են, ուրեմն գիտեին նպատակը»: