Այդ խումբը ռուբիկոնն անցավ` գնդակահարելով ոստիկանության գնդապետին. պետք է զենքերը վայր դնեն. ընդդիմադիր ՀԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես կարծում եմ, որ այդ խումբը ռուբիկոնն անցել է` գնդակահարելով ոստիկանության գնդապետին: Սպասելիքները քիչ են: Աստված տա, որ զենքերը վայր դնեն, հակառակ դեպքում զոհերի թիվը կավելանա»,-ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այսօրվա իրադարձություններին, այսպիսի գնահատական հնչեցրեց ՀԱԿ Խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Մեր այն դիտարկմանը, իրատեսական համարում է, որ  զենքերը վայր կդնեն, պատգամավորն ասաց. «Ես չգիտեմ, ես այդ բանակցություններին չեմ մասնակցում, հուսանք, որ վայր կդնեն, այնքան խելամիտ կլինեն, որ կբավարարվեն արդեն իսկ կատարվածով»:




Լրահոս