
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի կարող հետաձգել ռազմական հեղաշրջումից հետո մահապատժի վերադարձը, փոխանցում է Reuters-ը:
Գործակալության տեղեկություններով՝ Էրդողանին աջակցող ամբոխը կոչ է արել մահապատիժ սահմանել:
«Մենք չենք կարող անտեսել այդ պահանջը»,-նշել է Էրդողանը: Նրա խոսքով՝ երկրի ղեկավարությունն ընդդիմության հետ կքննարկի այդ հարցը:
Նա նաև կոչ է արել իր կողմնակիցներին շարունակել փողոցներում և հրապարակներում մնալ մինչև հուլիսի 22-ը՝ բողոքելով հեղաշրջման դեմ: Էրդողանի խոսքով՝ նրա դեմ սպառնալիքը դեռևս ամբողջությամբ չի վերացվել:
Թուրքիան վերացրել է մահապատիժը 2004թ.-ից ԵՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ նորմերին համապատասխանելու համար: