«Ընդհանրապես բոլոր գործընթացներն էլ արագացնելու անհրաժեշտություն կա: Նոր պետական մարմին պետք է կառուցվի, եւ դա, կարծում եմ, շատ արագ պետք է լինի, որովհետեւ լուրերը տարածված են, բոլորը գիտեն, եւ որքան շուտ լինի, այնքան լավ»:
Ա. Հովսեփյանի ասած նոր պետական մարմինը միասնական քննչական մարմինն է, որը կազմավորման գործընթացում է, եւ որը ղեկավարելու է հենց ինքը՝ Ա. Հովսեփյանը: Ահա թե որտեղից է գալիս նախկին գլխավոր դատախազի շտապողականությունը: Պաշտոնի կարոտն է խոսում նրա մեջ, պաշտոնասիրությունը, որը հատկապես արտահայտվեց դռան հայտնի համբույրով: Սակայն մեր իշխանությունները չէին կարող Ա. Հովսեփյանին երկար թողնել առանց պաշտոնի եւ հատուկ նրա համար բյուջետային միջոցների հաշվին հորինեցին նոր կառույց, որպեսզի գոհացնեն նախկին գլխավոր դատախազին: Բայց կարծես այդքան էլ չեն գոհացնում, դանդաղ են աշխատում: