
F-16 կործանիչների 2 օդաչուների թիրախում, ովքեր ռազմական հեղաշրջման կողմնակիցներն են, եղել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ինքնաթիռն ու նրան ուղեկցող երկու F-16 կործանիչները, փոխանցում է Reuters-ը:
Գործակալության աղբյուրների տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել, երբ Էրդողանն ինքնաթիռով Մարմարիսից Ստամբուլ է վերադարձել:
«Առնվազն 2 կործանիչ հետապնդել է Էրդողանի ինքնաթիռը, մինչ նա Ստամբուլի ճանապարհին էր»,-ասել է իրավիճակին ծանոթ թուրք նախկին զինվորականը:
Զինվորականի խոսքով՝ իր համար հանելուկ է, թե ինչու չեն ապստամբները կրակել: Թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հաստատել է այդ տեղեկությունը: