Ոստիկանության զորքերի զորամասում քաղաքացիներ են պահվում․ ահազանգ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության զորքերի զորամաս այսօր բազմաթիվ քաղաքացիներ են բերման ենթարկվել։ ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց խմբագրություն զանգահարած մի քաղաքացի, ով հայտնեց, որ ընկերն ու հորաքույրը ևս բերման ենթարկվածների թվում են։

Նրա խոսքով, բերման ենթարկվածների մեջ առողջական խնդիրներ ունեցող անձինք էլ կան: «Հորաքարոջս առավոտյան են բերման ենթարկել Ազատության հրապարակից, իսկ ընկերոջս ժամը երկուսին են բերման ենթարկել», – նշեց նա։

Մեր զրուցակիցը հավելեց, որ այս պահին շենքի դիմաց հավաքված են բերման ենթարկվածների հարազատները եւ փաստաբաններ, որոնց սակայն թույլ չեն տալիս ներս մտնել։

image-18-07-16-12-17-2

image-18-07-16-12-17-1

image-18-07-16-12-17




Լրահոս