Այս պահի դրությամբ շուրջ երկու տասնյակ քաղաքացիներ ազատ են արձակվել. օմբուդսմենի գրասենյակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շարունակվում են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների այցերը ոստիկանության այն բաժիններ, որտեղ տարվել են հուլիսի 17-ի օրվա ընթացքում բերման ենթարկված անձիք:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացած հաղորդումների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա իրականացվել են այցեր Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, այդ թվում՝ ոստիկանության զորքերի զորամաս:

Այցերի շրջանակներում ոստիկանության հետ տարված համապատասխան աշխատանքների արդյունքում այս պահի դրությամբ շուրջ երկու տասնյակ քաղաքացիներ ազատ են արձակվել: ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների կողմից աշխատանքները շարունակվում են:




Լրահոս