Ինչ հանգամանքներում են բախման կիզակետում հայտնվել, ապա պատանդ դարձել բարձաստիճան ոստիկանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ՊՊԾ գնդում պատանդ են: Փորձեցինք հասկանալ, թե ինչ հանգամանքներում են բարձրաստիճան ոստիկանները հայտնվել պատանդի կարգավիճակում:

Ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնեցին, որ պաշտոնյաները դեպքի վայր են հասել ՊՊԾ գնդի ահազանգով, որպեսզի բանակցեն, սակայն իրենց համար անակնկալ ձևով պատանդ են դարձել:

Հավելենք, որ արդեն 24 ժամ է, ինչ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն պատանդ են:

Հիշեցնենք, որ  մի խումբ զինված անձինք  երեկ առավոտյան մտել էին ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց: Նրանց պահանջն Ժիրայր Սէֆիլյանի ազատ արձակումն է և Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Նշենք նաև, որ մի քանի ՀՀԿ-ականներ ArmLur.am-ի հետ զրույցում բացառել էին Սերժ Սարգսյանի հրաժարական տալու հնարավորությունը:

 




Լրահոս