
ՄԻՊ աշխատակազմը շարունակում է արտակարգ ռեժիմով աշխատանքը և այցելություններ են կազմակերպվում ոստիկանության այն բաժիններ, այդ թվում՝ ոստիկանության զորքերի զորամաս, որտեղ գտնվում են հուլիսի 17-ին բերման ենթարկված անձիք: Ուսումնասիրվում են նաև նրանց բերման ենթարկելու հիմքերը:
Այս պահի դրությամբ ոստիկանության հետ տարված աշխատանքների արդյունքում ազատ են արձակվել շուրջ հինգ տասնյակ քաղաքացիներ, նրանց թվում են նաև ՀՀ Ոստիկանության Վաղարշապատի բաժին տարված Դավիթ Սանասարյանը, Անդրիաս Ղուկասյանը և Շահեն Հարությունյանը:
ՄԻՊ աշխատակիցները շարունակում են ահազանգերի հիման վրա կատարվող այցերը և դեպքերի ուսումնասիրությունները: