«Սասնա Ծռեր» խմբավորման կողմից Պարեկապահակային գունդը գրավելուց անցել է 24 ժամից ավելի։ Խմբավորման անդամները մինչ այժմ երկու պահանջ են հնչեցրել, առաջիը՝ Ժիրայր Սէֆիլյանի ազատությունն է, մյուսն էլ՝ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելը։
Մի խումբ զինված անձինք դեռևս գտնվում են ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում և պատանդ են պահում ոստիկանության աշխատակիցների։ Գիշերը տարածքում հանգիստ է անցել, ոստիկանական մեծ թվով ուժեր դեռևս այնտեղ են, սակայն որևէ գործողության դիմելու հայտարարություն չի եղել։
Նշենք, որ այդ դեպքերի հետևանքով զոհվել է նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը, վիրավորվել են ևս չորս ոստիկաններ՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը, օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը։