ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը ArmLur.am–ի հետ զրույցում, անդրադառնալով երեկ տեղի ունեցած զինված ապստամբության դեպքին, նշեց, որ պետք է միայն ու միայն բանակցությունների ուղին բռնել. ուժային լուծումը կբերի նոր զոհերի. «Հիմա էլ, կարծես թե, բանակցություններ են ընթանում, ու լավ կլիներ, որ հասարակությանն էլ ներկայացնեն, թե ինչ է կատարվում, քանի որ անտեղյակությունը ժողովրդի մոտ կարող է թյուր կարծիքներ ձևավորել: Եթե նրանք բաց լինեն, ժողովուրդն էլ իր կարծիքը կարտահայտի, և հնարավոր կլինի լուծումներ գտնել»:
Պատգամավորը հավելեց, որ մարդիկ իրենց ընկալմամբ չտեսնելով այլ միջոց` դիմեցին զենքի ուժին. «Ունենք մեկ զոհ, վիրավորներ: Եթե գրոհեն, էլի զոհեր կլինեն. հայը հային է կրակելու ու ներքին թշնամանքը խորանալու է: Գոնե հիմա գիտակցեն, որ բանակցություններն են լուծումը: Միշտ կարելի է գտնել լուծում, չկա անելանելի իրավիճակ: Հասնենք լուծման բանակցություններով: Ցանկացած պարագայում, որոշ ժամանակ անց կլինի հանգուծալուծում: Թե ինչպիսի՝ չգիտեմ»: