
«Սասնա Ծռեր» զինված խմբի կողմից գրաված ոստիկանության ՊՊԾ գնդում գիշերը հանգիստ է անցել։ ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց հարձակումը նախաձեռնողներից Պավել Մանուկյանը, ով նշեց, որ ոչ մի միջադեպ չի գրանցվել։
«Առայժմ բանակցություններն ընդհատված են. մեր առաջարկներն են քննարկում, երևի։ Հինգ հոգի են հիմա ներսում»,- հավելեց Պ. Մանուկյանը։
Վերջինիս խոսքով` իրենք նահանջելու կամ հանձնվելու մտադրություն չունեն և շարունակելու են նույն կերպ պահպանել իրավիճակը` մինչև չհասնեն իրենց պահանջների կատարմանը։
Խմբի անդամը հայտնեց, որ երեկվանից հետո ինքն այլևս Ժիրայր Սէֆիլյանի հետ չի զրուցել և չգիտի՝ վերջինս ինչ է կարծում տիրող զարգացումների մասին։
Հիշեցնենք, որ խմբի պահանջներն են Ժիրայր Սէֆիլյանի ազատ արձակումն ու Սերժ Սարգսյանի հրաժարականը։