Ժողովուրդ. Յուրի Վարդանյանի որդին ձերբակալվել է թմրանյութ անցկացնելու կասկածանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի ավագ որդին մոտ մեկ շաբաթ առաջ ձերբակալվել է Իրան-Հայաստան սահմանին:
“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ նախարարի որդին փորձել է սահմանակետով թմրանյութ անցկացնել՝ այն պահելով մարմնի տարբեր մասերում, սակայն բռնվել է: Կապանի ոստիկանները Վարդանյանին բերման են ենթարկել, այժմ գործի քննությունը տեղափոխվել է մայրաքաղաք: “Ժողովուրդ”-ը տեղեկացել է, որ Յուրի Վարդանյանը փորձում է ոչ մի կերպ ,չխառնվելե որդու հետ կատարվածին՝ հանրության ուշադրությունից ու քննադատություններից խուսափելու համար:
Մանրամասները՝ “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում




Լրահոս