“Մեր տեղեկություններով, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում, այլ փոփոխությունների թվում, քննարկվում է նաև Սահմանադրության մեջ կոալիցիոն կառավարության ձևավորման կարգ սահմանելու հնարավորությունը։ Ըստ այդմ, առաջարկվում է սահմանել, որ խորհրդարանում մեծամասնություն ստացած քաղաքական ուժը կոալիցիա կազմելու առաջարկ սկզբում պետք է ներկայացնի ընտրություններում երկրորդ տեղը գրաված քաղաքական ուժին, և միայն նրա կողմից մերժում ստանալու դեպքում հնարավորություն ունենա կոալիցիա կազմել խորհրդարանում ավելի պակաս ներկայացվածություն ունեցող ուժերի հետ։ Այս փոփոխության իմաստն այն է, որ խորհրդարանում վերջին տեղը հայտնված կուսակցությունները չլինեն կառավարությունում, իսկ երկրորդ տեղը գրաված քաղաքական ուժը դուրս մնա իշխանությունից։
Իհարկե, երկրորդ տեղը գրաված քաղաքական ուժը կարող է հրաժարվել մասնակցել կոալիցիոն կառավարության ձևավորմանը՝ նախընտրելով դառնալ ընդդիմություն, բայց Սահմանադրությունը պարտավորեցնում է առաջին տեղը գրաված քաղաքական ուժին՝ չանտեսել իրենից քիչ ձայն ստացած, բայց երկրորդ տեղը գրաված կուսակցությանը։ Եթե այս նորմը լիներ գործող Սահմանադրության մեջ, 2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀԿ-ն պարտավորված կլիներ կոալիցիա կազմավորելու համար դիմել ԲՀԿ-ին, և նրա մերժումը ստանալուց հետո միայն կոալիցիա ստեղծել ՕԵԿ-ի հետ։ Չնայած ՀՀԿ-ն ընտրություններում ստացել էր որակյալ մեծամասնություն, որի դեպքում կարող էր նաև կոալիցիա չձևավորել”,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: