
Ստամբուլում ռազմավարական կարևոր օբյեկտներում և մի շարք փողոցներում Cobra և Dragon հատուկ նշանակության ուժերի ոստիկանության 1,8 հազար զինյալներ են տեղակայվել, փոխանցում է Anаdolu-ն:
Բացի այդ, քաղաքի ոստիկանության պետ Մուստաֆա Կալիչկանը հրամայել է առանց նախազգուշացման խոցել քաղաքի վրայով թռչող ուղղաթիռները, որոնք առանց լիազորման թռիչքներ են իրականացնում:
Ներկա պահին Ստամբուլում արտակարգ իրավիճակ է հայտարարված: