Առնվազն 2 ոստիկան է սպանվել Ալմաթիում զինված հարձակման արդյունքում, փոխանցում է Reuters-ը:
Ավելի վաղ երկրի իրավապահ մարմինները հայտարարել էին մեկ զոհի և տուժածի մասին:
Գործակալության տեղեկություններով՝ հարձակում են գործել մի քանի անձինք, մեկ մարդ ձերբակալվել է: «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրներին հայտնում է, որ կրակ բացած անձը, ենթադրաբար, պատկանում է ոչ ավանդական կրոնական շարժմանը:
Հրաձգության ականատեսներից մեկը Ֆեյսբուքում հայտնել է, որ ոստիկանության աշխատակիցներն արյան մեջ թաթախված պառկած են հենց ճանապարհին: