
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը հերքել է համացանցում տարածված տեղեկությունը, թե ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, իբր, հայտարարությամբ է հանդես եկել Երևանում զինված խմբի գործողությունների մասին:
«Կեղծիք է: Լիարժեք կեղծ տեղեկություն», – գրված է ԱՄՆ դեսպանատան Twitter-ի էջում:
Դեսպանությունը նաև տեղեկացրել է, որ ԱՄՆ պետքարտուղարի բոլոր պաշտոնական հայտարարությունները հասանելի են այս հասցեով: