“Վերջերս Գյումրիում տեղի ունեցած “Քաղաքի օր” հանդիսությունից մեր տեղի աղբյուրները ուշագրավ մանրամասներ են հայտնում։ Տոնական համերգի ժամանակ, երբ բեմ է բարձրացել քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու արտասանել “Ողջո՛ւյն, Գյումրի”, թատերական հրապարակի լույսերը մարել են։ Սա հարուցել է մարդկանց ծիծաղը, իսկ Բալասանյանի թիկնապահների զայրույթը։ Ինչպես մեր աղբյուրն է տեղեկացնում, վերջիններս ծեծել են բեմի կողքին հերթապահող էլցանցի աշխատողներին։ Ասում են, որ թիկնապահները դաժան ծեծել են Տիգրան անունով էլեկտրիկին, ով Գյումրու փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանի հետ բարեկամական կապեր ունի, սակայն անգամ սա չի օգնել, որ վերջինս միջամտի հանդարտեցնի կռիվը։
Ի դեպ, միջոցառման համերգային մասը կազմակերպել է Գյումրու քաղաքապետարա– նի ծրագրերի բաժնի պետ Հայկ Սուլթանյանի որդին, որը լավ է “պրծել”, նրան ծեծը “բաժին” չի հասել”,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: