ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ գիշերը Երևանի Խորենացի փողոցում հանգիստ է անցել, ազատէ արձակվել «Սասնա Ծռեր» խմբավորման կողմից պատանդ վերցված ոստիկաններից ևս մեկը:
Հիշեցնենք, որ «Սասնա Ծռեր» խմբավորումըերեկ վաղ առավոտյան գրավել են ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց: Նրանց պահանջը Ժիրայր Սէֆիլյանի ազատ արձակումն ու Սերժ Սարգսյանի հրաժարականն է:
ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին տեղում անորոշ վիճակ է, ոստիկանները ոչինչ չեն հայտնում, իսկ այդ անորոշությունն ավելի անհանգստացնող է: