
Քիչ առաջ ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում տիրող վիճակին` հայտարարեց, թե «Սասնա Ծռեր» խմբավորման հետ բանակցությունները շարունակվում են:
Փոխոստիկանապետի փոխանցմամբ` ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը բանակցություններին չի մասնակցում:
Ըստ էության որևէ նոր բան տիրող վիճակից չհայտնելով` Հունան Պողոսյանը հակասական տեղեկություններ հայտնեց:
Այսպես, ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ հարձակումը նախաձեռնողներից Պավել Մանուկյանը հայտնել է, որ այսօր բանակցություններն ընդհատվել են, որևէ նոր զարգացում չի եղել:
Թե կողմերից որն է ստույգ ինֆորմացիա հաղորդում, դժվար է ասել, փաստն այն է, որ հանրությունն անորոշության մեջ է: Ցանկացած ապատեղեկատվություն կամ իրավիճակի մասին տեղեկությունների բացակայությունը խուճապային իրավիճակ են ստեղծում հասարակության մեջ:
Փոխոստիկանապետի ճեպազրույցը լրագրողների հետ կարող եք դիտել ArmLur.am-ի տեսանյութում: