Երեկ` հունիսի 17-ին, «Սասնա Ծռեր» խմբի անդամները գրոհեցին Էրեբունի վարչական շրջանի ոստիկանական բաժանմունքը և պատանդ վերցրին այնտեղ գտնվող ոստիկաններին:
Բախման հետևանքով զոհվեց ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը: Կան վիրավորներ, որոնցից երկուսի վիճակն այս պահի դրությամբ ծանր է:
ArmLur.am-ը փորձեց երևանաբնակներից պարզել` տեղյա՞կ են արդյոք մայրաքաղաքում տիրող արտակարգ դրությունից, ո՞րն է նրանց կարծիքով ստեղծված իրավիճակի պատճառը և հանգուցալուծումը:
Պարզեցինք, որ հանրության մի ստվար զանգված քննադատում է ահաբեկչությունն իրականացնողներին: Սակայն որոշ կարծիքների համաձայն` նման քայլի դիմողները նվիրյալ հայորդիներ են, որոնց համար երկրի ճակատագիրը կարևոր է:
Լիլիթ Շաբոյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան