Քաղբանտարկյալների խնդիրը միջանկյալ է, Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը մնում է անփոփոխ. ոստիկանության գունդը գրաված զինյալ Պավել Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա իրականացված հարձակման նախաձեռնողներից Պավել Մանուկյանն ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը չի փոխվել. «Տարածքների զիջման մասին խոսք չպետք է լինի, քաղբանտարկյալների խնդիրը միջանկյալ է, մյուսը պետք է լինի իշխանափոխություն՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Այս պահանջը մնում է անփոփոխ»:

Մեր հարցին` ո՞րն է, ի վերջո, Ժիրայր Սէֆիլյանի առաջարկած երրորդ տարբերակը, և ինչո՞ւ է այն գաղտնի պահվում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրությունն անորոշության մեջ է, և ինֆորմացիոն քաղց է տիրում, մեր զրուցակիցը հերթական անգամ հայտարարեց, որ առաջարկն այս պահին հրապարակման ենթակա չէ. «Սէֆիլյանի առաջարկած երրորդ տարբերակը քննարկվում է: Ես ինքս էլ չեմ կարող ասել` որն է դա»:

Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտյան մի խումբ զինված անձինք մտել են ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով մինչև հիմա պահում են այնտեղ գտնվող անձանց: Նրանց պահանջն է Ժիրայր Սէֆիլյանի ազատ արձակումը և Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Նշենք նաև, որ մի քանի ՀՀԿ-ականներ ArmLur.am-ի հետ զրույցում բացառել էին Սերժ Սարգսյանի հրաժարական տալու հավանականությունը:




Լրահոս