
CNN Turk-ի փոխանցմամբ՝ զինվորական հագուստով տղամարդը կրակ է բացել Անկարայի դատարանի շենքի ուղղությամբ:
Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել, երբ նրան տեղափոխել են դատարանի շենք երկրում ռազմական հեղաշրջման փորձ կատարելու համար:
Կրակ բացած անձը վնասազերծվել է: Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Իրավապահ մարմինները փնտրում են նրա հնարավոր աջակիցներին: