
Աբովյանի Հանրապետության փողոցում, հոկտեմբերի 21-ին, ժամը 20.00-ի սահմաններում, ԲՄՎ-320 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել փոսը: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով 61-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն: