ՀՀԿ-ական պատգամավորը խուսափում է պատասխանատվությունից` պատճառաբանելով, որ քաղաքում չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը տեղյակ չէ մայրաքաղաքում արդեն մեկ օր տիրող լարված իրավիճակից: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում բավականին ջղային տոնով հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը:

-Պարո’ն Մինասյան, ըստ Ձեզ` ո՞րն է այս ապստամբության պատճառը և հանգուցալուծումը:

-Ես ինֆոմացիային չեմ տիրապետում և այդ պատճառով չեմ կարող Ձեզ պատասխանել:

-Մի՞թե տեղեկացված չեք մայրաքաղաքում տիրող իրավիճակից:

-Բայց ասացի չէ՞ արդեն Ձեզ` քանի որ Երևանում չեմ, ինֆորմացիային չեմ տիրապետում:

Հ.Գ. Այս խոսքերն ասելուն պես պատգամավորը անջատեց հեռախոսը: Ի դեպ, ՀՀԿ-ականներն արդեն երկրորդ օրն է, կարծես, ընդհատակ են անցել, իսկ Գագիկ Մինասյանն ու իր կուսակիցները, թերևս, խոսափում են պատասխանատվությունից` իրավիճակից անտեղյակ ձևանալով:

Զրուցեց Լիդա Եղիազարյանը




Լրահոս