
ArmLur.am-ի թղթակիցը Խորենացու փողոցից հայտնում է, որ այստեղ քիչ առաջ լարված վիճակ ստեղծվեց: Մեր թղթակցի փոխանցմամբ` ոստիկանները մեքենաներին են մոտեցնում շարքային քաղաքացիների, պատահական անցորդների, կարծես, նրանց բերման ենթարկելու համար:
Քաղաքացիների նկատմամբ նման վերաբերմունք դրսևորելու պատճառը դեռևս հայտնի չէ. այս պահին ոստիկանների հետ երկխոսության դուրս գալ հնարավոր չէ:
Ի դեպ, ArmLur.am-ի թղթակիցը հաղորդում է նաև, որ քաղաքացիներից մեկը ամուր բռնվել է ծառից, որպեսզի իրեն չկարողանան հեռացնել տարածքից. նրա նկատմամբ ևս ուժ է կիրառվում: