Այսօր մահացել է ճանաչված լրագրող Գենոֆիա Մարտիրոսյանը:
Գենոֆիա Մարտիրոսյանը շուրջ երեսուն տարի իր ավանդն է մատուցել հայկական լրագրությանը: 1984թ-ից սկսած աշխատել է տարբեր պարբերականներում, այդ թվում՝ “Կոմսոմոլեց” “Ռեսպուբլիկա Արմենիա” և “Առավոտ” թերթերում: Հանդիսացել է “Ռեսպուբլիկա Արմենիա” օրաթերթի փոխխմբագիրը, 10 տարի անընդմեջ “Առավոտ” թերթի առաջնորդողների հեղինակն էր, իսկ 2003-ից՝ “Աֆիշա” ամսագրի, այնուհետև՝ “Հայաստանի Զրուցակից” շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը:
Հիշեցնենք, որ նրա բուժման համար դրամահավաք էր կազմակերպվել, նա նախորդ շաբաթ տեղափոխվել էր Գերմանիա` բուժման նպատակով: Քննարկվում էր նաեւ Երեւանում բարեգործական համերգ կազմակերպելու հարցը: