
Երևանի, Թուրքիայի և Ալմաթիի իրավիճակները չի կարելի նույնացնել: Այս մասին, ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը, լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մի իրավիճակում խոսքը, անշուշտ, պետական հեղաշրջման փորձի մասին է, ինչը հանգեցրեց մարդկային բազմաթիվ զոհերի, մյուս դեպքում՝ քրեական տարբեր դրսևորումների»,- ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը:
Այդպիսով նա պատասխանել է Երևանում, Թուրքիայում և Ալմաթիում տեղի ունեցած իրադարձությունների միջև զուգահեռներ փնտրելու մասին հարցին: