Գողություն՝ զորամասի տարածքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ՊՆ զորամասի տարածքից նախկին պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից գողություն կատարելու գործը վարույթ է ընդունվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Ըստ մեղադրանքի 22-ամյա կրտսեր սերժանտ Արեգ Սևոյանը, ծառայության ընթացքում նախնական համաձայնության գալով նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ ` Ա. Մանուկյանի, Ա. Ենոքյանի, պահեստազոր զորացրված, ժամկետային զինծառայող Ա. Թեյմուրազյանի, և մեկ այլ զորամասի ժամկետային զինծառայողներ Ն. Գրիգորյանի և Հ. Հարությունյանի հետ, 2011թ. մայիս-հունիս ամիսների ընթացքում, վերընշված զորամասերի տարածքներից գողացել են շահագործումից դուրս գրված ամբարձիչի թվով 2 էլեկտրական շարժիչներ` 28.800 ՀՀ դրամ արժողությամբ և մեկ հատ ջրահովացուցիչ /ռադիատոր/ 7.840 ՀՀ դրամ արժողությամբ՝ պետությանը պատճառելով ընդհանուր առմամբ 36.640 ՀՀ դրամի նյութական վնաս:
Նշված գումարը գողության մասնակիցները  ծախսել են սեփական կարիքների համար:
Արեգ Սևոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով չհեռանալու մասին ստորագրությունը:
 pastinfo .am




Լրահոս