Անկարան կարող է օրակարգում ներառել ԱՄՆ-ի հետ բարեկամական հարաբերությունների վերանայման հարցը՝ կապված ռազմական հեղաշրջման հետ կապ ունեցող ընդդիմադիր առաջնորդ Ֆեթուլահ Գյուլենի արտահանձնման հետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք երախտագիություն ենք հայտնել բոլորին, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել: ԱՄՆ-ն մեր ռազմավարական գործընկերն է, սակայն ես դիմում եմ ԱՄՆ-ի ղեկավարությանը. այստեղ գլոբալ սպառնալիք կա, օրինական ռեժիմը տապալելու փորձ և երկրում ազգային կամքը կոտրելու հրաման»,-ասել է Յըլդըրըմը:
Նրա խոսքով՝ եթե Գյուլենը չարտահանձնվի, ապա օրակարգում կդրվի «բարեկամությունը վերանայելու անհրաժեշտության» հարցը: