
«Ռուսաստանը կցանկանար իր հարևաններին կայուն, զարգացող և կանխատեսելի տեսնել»: Այս մասին, ինչպես հայտնում է Lifenews-ը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանի, Թուրքիայի և Ղազախստանի վերջին իրադարձությունները:
«Մենք, իհարկե, կցանկանայինք մեր հարևաններին կայուն, զարգացող և կանխատեսելի պետություններ տեսնել: Եվ տվյալ իրավիճակում հիմքեր կան կարծելու, որ մեր հարևաններն ունեն այդպիսինը լինելու ողջ ներուժը»,-ասել է Պեսկովը:
Նա խոստովանել է, որ հարևան երկրներում անվտանգության սպառնալիքն անհանգստություն է առաջացնում և ստիպում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել:
Ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր, որ չի կարելի նույնացնել այդ իրադարձությունները: