Թուրքիան կարող է դուրս գալ ՆԱՏՕ-ի կազմից. Քերի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ժողովրդավարական սկզբունքները խախտող Թուրքիան կարող է կորցնել ՆԱՏՕ-ի անդամակացությունը, փոխանցում է The Indepedent-ը:

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ն Թուրքիայի ընտրված կառավարության կողմնակիցն է:

Ընդ որում, նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կոչ են անում Թուրքիայի կառավարությանն «աջակցել երկրի ժողովրդավարական ինստիտուտների ամենաբարձր ստանդարտներն ու օրենքի գերակայությունը»:

«Մենք, անկասկած, աջակցում ենք հեղաշրջման մեջ մեղավորներին պատասխանատվության ենթարկելը, սակայն նաև զգուշացնում ենք այն մասին, ինչը դուրս է գալիս թույլատրելի շրջանականերից»,-հավելել է Քերին:

Մոգերինին իր հերթին նախազգուշացրել է, որ այն երկրները, որոնք թույլ են տալիս մահապատիժ իրականացնել, չեն կարող միանալ Եվրամիությանը:

Նախօրեին Էրդողանը հայտարարել էր մահապատիժը վերադարձնելու անհրաժեշտության մասին:




Լրահոս