Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր առավոտյան, Անթիլիասի Մայրավանքում մոտ 1 ժամ տևողությամբ հանդիպում է տեղի ունեցել Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա – ի և Միացեալ Նահանգների դեսպան Տէյվիտ Հէյլի միջև։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Լիբանանի այժմյան վիճակի, Սիրայում տիրող տագնապի, Միջին Արևելքում գտնվող քրիստոնյա համայնքների դիամգրաված մարտահրաւերների և տարածաշրջանի հետ կապված հարցերը: 
Հիշյալ հարցերի շուրջ Վեհափառ Հայրապետը նշել է իր և կաթողիկոսության մոտեցումները: Միացեալ նահանգների դեսպանը մեծապէս գնահատել է Վեհափառ Հայրապետին կատարած վերլուծությունները և գնահատականները:




Լրահոս