
Ստամբուլի Շիշլի շրջանի քաղաքապետի տեղակալը հրազենային վնասվածք է ստացել քաղաքապետարանի շենքում իրականացված հարձակման արդյունքում, փոխանցում է թուրքական NTV հեռուստաալիքը:
Անհայտ անձը ներխուժել է Ջեմիլ Քանդասի աշխատասենյակ, որից հետո կրակոցներ են հնչել:
Հաղորդվում է նաև, որ պաշտոնյան ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում, և դեռևս հայտնի չէ, թե արդյոք տեղի ունեցածը կապված է երկրում տիրող վերջին իրադարձությունների հետ: