
Այս պահի դրությամբ ոստիկանության բաժին կա բերման ենթարկված 16 անձ: Բերման ենթարկվածների թվում կան և՛ կանայք, և՛ տղամարդիկ: Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից: Այստեղից մեզ փոխանցեցին, որ հիշյալ անձիք բերման են ենթարկվել զենք-զինանթեք, պայթուցիկ նյութեր պահելուն օժանդակելու կասկածանքով:
Բերման ենթարկվածների անունները դեռևս պարզել չհաջողվեց:
19:10
Քիչ առաջ ArmLur.am-ը տեղեկացավ, որ բերման ենթարկվածների մեջ են եղել նաև Կարող Եղնուկյանի դուստրերը, որոնք ազատ են արձակվել: