
Հուլիսի 18-ին` ժամը 18.01-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան 198 հասցեում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:
Ըստ նախնական տվյալների` մեկ տուժած տարբեր այրվածքներով տեղափոխվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: