Դավիթ Սանասարյանը տեղափոխվել է հիվանդանոց. ըստ ակտիվիստների` ոստիկանները հարվածել են նրա գլխին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը համացանդի իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ բժիշկներն իրեն և ակտիվիստներից ոմն Անդրանիկի բուժզննել են, քանի որ ոստիկանական ավտոմեքենայի մեջ իրենց նկատմամբ բռնություն են կիրառել. «Ավելի մանրամասն կգրեմ հիվանդանոցից դուրս գալուց հետո»,- հավելում է Սանասարյանը:

Մեկ այլ ակտիվիստ Արսեն Օհանյանը փոխանցում է, թե Դավիթ Սանասարյանի գլխին են խփել. «Զորամասում ուշագնաց էղավ, հետո քիչ-քիչ ուշքի էկավ։ Իրա գլուխը պետք ա ռենտգեն արվի, իսկ մյուս տղուն մեջքից են խփել, սալջարդ ունի»:




Լրահոս