«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Երեւանում ստեղծված իրավիճակի պատճառով 1 օր շուտ Ղարաբաղից Երեւան վերադարձած Սերժ Սարգսյանը նույն օրն իր մոտ հավաքված ուժայիններին հրահանգ է տվել համոզել, եթե ոչ՝ հյուծել ահաբեկիչներին: Ծայրահեղ քայլերի գնալ ամենածայրահեղ իրավիճակում միայն: Ի դեպ, անցնող 2 օրերին «ոտքի վրա» է եղել նաեւ ՀՀ-ում գործող արեւմտյան դիվանագիտական կորպուսը: Իշխանության ներսում կարծում են, որ նրանցից մի քանիսն անուղղակիորեն՝ գրանտների եւ այլ տեսքով ֆինանսավորում են ապստամբներին։
«Զինվածության այն մակարդակը, որ կար ապստամբների մոտ, բավականին «թանկ հաճույք էր»»,- ասաց իշխանական աղբյուրը: Դեսպանները եւս անուղղակի հասկացրել են, որ հարցը պետք է լուծվի բանակցությունների ուղիով: Ի դեպ, նախագահականից հրահանգ է եղել ՀՀԿ-ականներին՝ «չխոսել, քանի դեռ օպերացիան չի ավարտվել»»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: