Իրավիճակին ահաբեկչական պիտակ տվող պետական գործիչները սրիկաներ են. Անդրեաս Ղուկասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավիճակին ահաբեկչական պիտակ տվող պետական և քաղաքական գործիչները սրիկաներ են: Քիչ առաջ Խորենացի փողոցում նման հայտարարարություն արեց  «Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի» անդամ Անդրեաս Ղուկասյանը:

Վերջինիս խոսքով` իրավական տեսանկյունից կատարվածն ահաբեկչություն չէ. «Չկա որևէ մեկը, ով կարող է պնդել, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների քայլը հանցագործություն է: Նրանք առաջ են քաշել պահանջներ: Ժիրայր Սէֆիլյանի ընկերներն ունեն բարոյական իրավունք նրան պաշտպանելու: ԱԱԾ-ն թաքցնում է տեղեկությունը, թե ինչպես փոխոստիկանապետերը հայտնվեցին այստեղ և պատանդ վերցվեցին: Քրեական գործ չի հարուցվել, իրավական գնահատականը բացակայում է»:




Լրահոս