Հայաստանն այլևս առաջվանը չէ. կատարվածը բացասական հետք է թողնելու հետագա զարգացման վրա. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 17-ի կիրակին կմնա Հայաստանի պատմության մեջ որպես պետության գոյության ընթացքում շրջադարձային իրադարձությունների սկիզբի օր: Անկախ նրանից, թե «Հիմնադիր խորհրդարանի» անդամների կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրավելու այս միջադեպն ինչպես կհանգուցալուծվի, կասկածից վեր է, որ այն իր բացասական հետքն է թողելու Հայաստանի զարգացման վրա: Ստեղծված իրավիճակը պատային է: Միայն կողմերի` ՀՀ իշխանությունների եւ ՊՊԾ գունդը գրավելուն մասնակցած անձանց սառնասրտությունն ու ողջախոհությունը կարող է Հայաստանը զերծ պահել նոր զոհեր ունենալու հեռանկարից:

Բայց այդ իրադարձությունների առաջին արձագանքը ցույց է տալիս, որ ՀՀ իշխանությունները փաստացի որոշել են առիթն օգտագործել, եւ արդեն երկու օր է՝ բոլոր այլախոհներին ապօրինի եւ բռնությամբ բերման են ենթարկում ոստիկանության բաժիններ, խուզարկում նրանց բնակարանները: Այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանի իրավապահ համակարգը, որն անցած քսան տարիների ընթացքում բազմաթիվ արյունալի (Հոկտեմբերի 27, մարտի 1) իրադարձությունների միջով է անցել, այդպես էլ չի սովորել ՀՀ քաղաքացու հետ օրենքով հարաբերվել: Բավական է մի փոքր իրավիճակը լարվի, իրավապահները վերածվում են պատժիչ մահակի: Բայց ի՞նչն է խանգարում անգամ բերման ենթարկելու օրինական, փաստաթղթային ընթացակարգը պահելը:

Թեեւ մյուս կողմից գործ ունենք զինված ապստամբների հետ, որոնք առանց աչք թարթելու կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ, եւ կան զոհ ու վիրավորներ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս