Գողացել էր պայուսակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 27-ին, ժամը 20.30-ին,  ոստիկանության Կենտրոնականի  բաժին դիմած օտարերկրյա քաղաքացին հայտնել է, որ ժամը 19.00-ի սահմաններում Հյուսիսային պողոտայում գտնվող  հագուստի խանութում գողացել են իր պայուսակը, որի մեջ եղել է գումար, բջջային հեռախոս, “Նոութբուք” համակարգիչ և ոսկյա ականջօղ: 
Ոստիկանության  ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 21-ին  պարզվել է, որ գողությունը կատարել է 1959 թ. ծնված Անահիտ Հ.-ն:
Հոկտեմբերի 21-ին, ժամը 11.00-ին, նա ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս