Ով ընտրվեց Ստեփանավանում իշխանության թեկնածու. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 2-ին Ստեփանավանում տեղի կունենան քաղաքապետի ընտրություններ: Մեր տեղեկություններով ՝ՀՀԿ-ի վերնախավը կողմոնորշվել է Ստեփանավանում իր թեկնածուի հարցում: Ըստ այդմ իշխանությունների թեկնածուն լինելու է Ստեփանավանի գործող քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը: Նրա եւ եղբոր անունը պարբերաբար կապվում է տարբեր աղմկոտ պատմությունների հետ:

Մինչ այս, կասկածներ կային, որ ՀՀԿ-ն հնարավոր է՝ չպաշտպանի Միքայել Ղարաքեշիշյանի թեկնածությունը, եւ այդ դեպքում հնարավոր էր, որ նա չառաջադրվեր, սակայն այժմ արդեն ակնհայտ է, որ նա իր խնդիրները լուծել է եւ կմասնակցի ընտրություններին»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս