Արդեն երկու օր է անցել, ինչ «Սասնա ծռեր» խումբն իր ենթակայությանն տակ է պահում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը:
Ինչպես հայտնի է, խումբն ի սկզբանե առաջ է քաշել երկու պայման` Ժիրայր Սէֆիլյանի ազատ արձակում, Սերժ Սարգսյանի հրաժարական: Երեկ հայտնի դարձավ, որ Ժիրայր Սէֆիլյանը երրորդ տարբերակ ևս առաջարկել է. սկզբում այն գաղտնի էր պահվում, ապա հայտարարվեց, թե Սէֆիլյանը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու Սերժ Սարգսյանի հետ:
Խմբի պահանջներն այս պահի դրությամբ չեն փոխվել:
Այս գիշեր ևս ՊՊԾ գնդի մատույցներում իրավիճակը խախաղ է եղել: Այս պահին փողոցը սակավամարդ է, սակայն հագեցած է ոստիկանության զինտեխնիկայով: