Կարծում եմ, այնուամենայնիվ, շանսերը, որ ամեն ինչ խաղաղ կավարտվի իրատեսական չեն, քանի որ արանքում զոհ կա: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը. «Ես կարծում եմ` բարդ կլինի համոզել ապստամբներին հանձնվել, բայց այնուամենայնիվ ինչ-որ մի փուլում իշխանությունները, ուժային կառույցները կգնան շտուռմի, կամ ինչ-որ այլ օպերացիայի: Իմ կարծիքով գնալ նման քայլի և հույսը դնել միայն նրա վրա, որ ինտերնետով պետք է ժողովուրդը տեսնի, միանա, դա առնվազն տրամաբանության մեջ չէ: Կա´մ սա խոստացված շղթայի մի մաս է եղել, որը չի իրականացվել, կա´մ սիմվոլիկ ինքնազոհություն է»:
Մեր զրուցակիցը դժվարացավ ասել, թե ինչ հանգուցալուծում կլինի, սակայն եթե ամեն ինչ սահմանափակվեր վիրավորներով, ավելի հեշտ կլիներ. «Թերևս, հիմա ինչ-որ չափով այս ամենի խաղաղ ավարտելը կապված կլինի Սէֆիլյանի հետ. նա պետք է որպես միջնորդ ծառայի` ոչ թե բանակցող լինի իշխանության հետ, այլ համոզի իր համախոհներին, բայց, դատելով վճռական հայտարարություններից, որ կան տղաների մոտ, նման տենդեցներ չեմ տեսնում»:
Քաղտեխնոլոգը նաև ասաց, որ զինված ապստամբությունը տեխնոլոգիայի տեսակետից կիրառվող ճանապարհ է, լինում է, որ հաջողության են հասնում, լինում է, որ՝ ոչ. «Ամբողջ խնդիրն այն է, որ այն ատելության գրադուսը, որը կա հիմա մեր հասարակության մեջ, այնքան է բարձրանում, որ ժամանակ առ ժամանակ ինչ-որ կերպ այն դուրս է գալիս. 1996թ. ավարտվեց Հոկտեմբերի 27-ով, Մարտի 1-ի մեկի մասին էլ չեմ խոսում»:
Լիլիթ Շաբոյան